Մեքենայի նստատեղ երեխաների համար – best car rent - ավտոմեքենայի վարձակալություն հայաստանում և երևանում

Մեքենայի նստատեղ երեխաների համար – Best Car Rent - Ավտոմեքենայի վարձակալություն Հայաստանում և Երևանում
Մեքենայի նստատեղ երեխաների համար – Best Car Rent - Ավտոմեքենայի վարձակալություն Հայաստանում և Երևանում

«Car seat»-ը առաջարկում է նստատեղեր՝ ցանկացած տարիքի երեխաների և մեծահասակների համար։ Տրամադրում է ավտոմեքենայի դիմացի, հետևի նստատեղեր և նստատեղ ուժեղացուցիչով` նախատեսված երեխաների համար, ինչպես նաև օրթոպեդիկ և սպորտային նստատեղեր` նախատեսված մեծահասակների համար։

Ավելի քան 5 տարի «BestCarRent» ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է մեքենայի նստատեղերի վարձույթ, որը թույլ է տալիս  երթևեկել անվտանգ և հարմարավետ պայմաններում։

«Car seat» ծառայությունը համարվում է «Best Car Rent»-ի առավել պահանջված ծաայություններից մեկը։ Տարեցտարի ավելանում է հաճախորդների պահանջարկն այս ծառայության նկատմամբ։ 

Շնորհիվ ամենամյա կատարելագործման՝ «BestCarRent»-ի «Car seat» ծառայությունն առաջատարներից է համարվում հայաստանյան շուկայում։ Ծառայությունն առաջարկում է նստատեղերի լայն ընտրանի, որոնք կբավարարեն անգամ ամենախստապահանջ հաճախորդի պահանջմունքները։

«Car seat»-ը առաջարկում է նստատեղեր՝ ցանկացած տարիքի երեխաների և մեծահասակների համար։ Տրամադրում է ավտոմեքենայի դիմացի, հետևի նստատեղեր և նստատեղ ուժեղացուցիչով` նախատեսված երեխաների համար, ինչպես նաև օրթոպեդիկ և սպորտային նստատեղեր` նախատեսված մեծահասակների համար։ Ավտոմեքենայի նստատեղերը բարձրորակ են և լավ տեղադրված:

Ավտոմեքենայում նստած՝ պարանոցի, մեջքի և ոտքերի մկաններն անընդհատ լարված վիճակում են գտնվում։ Ամեն օր, մի քանի ժամ անցկացնելով մեքենայում, շատ կարևոր է, որ մեքենայի նստատեղը լինի հարմարավետ և առողջության համար անվնաս։ Այդ իսկ պատճառով էլ ստեղծվել է «Car seat» ծառայությունը, որն օգնում է զերծ մնալ նման խնդիրներից։

«Car seat»-ի կողմից առաջարկվող օրթոպեդիկ նստատեղերը համապատասխանում են բժշկական չափորոշիչներին։ Նստատեղերն ապահովված են հետնամասի թեքման, գլխակալի բարձրացման, թեքման կարգավորումներով և այլ հնարավորություններով։ Նստատեղերն ունեն անվտանգության կողային բարձիկներ, ինչն էլ ապահովում է մեքենայում վարորդի անվտանգ երթևեկությունը։ Նորագույն տեխնոլոգիաներով վերամշակված գլխակալը ևս նպաստում է վարորդի անվտանգությանը։ Նստատեղերից շատերն ունեն կլիմայի կառավարման համակարգ, ինչն էլ հնարավորություն է ընձեռում հարմարավետ երթևեկել ցանկացած եղանակային պայմաններում։

«Car seat» ծառայության կողմից առաջարկվող հետևի և դիմացի նստատեղերն ապահովում են երեխայի անվտանգ երթևեկությունը: Հետևի նստատեղը վթարի ուժը տարածում է ողջ մարմնի վրա՝ դրանով իսկ նվազեցնելով գլխի և պարանոցի վնասվածքների վտանգը։ «Car seat» ծառայության մոդելներից շատերը գլխի հատվածում ունեն օժանդակող համակարգ, որը  կենտրոնում է պահում երեխայի գլուխը և կանխում  մի կողմից մյուս կողմ ընկնելը։

«BestCarRent»-ի «Car seat» ծառայության կողմից առաջարկվող նստատեղեն անցել են վթարային փորձարկում և համապատասխանում են միջազգային չապանիշներին։

Շնորհիվ հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանման՝ պարզ դարձավ, որ «BestCarRent»-ի այն հաճախորդներն ովքեր օգտվել են «Car seat» ծառայությունից, բավականին բարձր են գնահատում ծառայության որակը և պատրաստ են նորից դիմել «BestCarRent»-ի օգնությանը։ Այսպիսով, եթե ցանկանում եք երթևեկել անվտանգ, հարմարավետ պայմաններում և վայելել բարձրակարգ սերվիս, ապա հարկավոր է դիմել «Best Car Rent»-ի  օգնությանը։ Մեր արհեստավարժ և հոգատար աշխատակիցները կկազմակերպեն Ձեր անվտանգ ուղևորությունը։

Օգնության կարիք ունե՞ք

Fusce vulputate eleifend sapien. Vestibulum purus quam, risque. Nullam accumsan lorem in dui. Cras ultricies mi eu turpis.

Կապնվել