Վճարումներ – best car rent - ավտոմեքենայի վարձակալություն հայաստանում և երևանում

Վճարումներ – Best Car Rent - Ավտոմեքենայի վարձակալություն Հայաստանում և Երևանում

Վարձույթի  Ընդհանուր Պայմաններ
Վարձակալի և վարորդի վերաբերող ընդհանուր պայմաններ:
Վարձակալը և վարորդը պետք է ունենան գործող վարորդական իրավունք: Եթե վարորդական իրավունքը հռոմեկան տառերով չի լրացված, ապա անհրաժեշտ է դրա անգլերեն թարգմանությունը:
Վարորդը և վարձակալը պետք է լինեն տասնութ տարին լրացած:

Վարձակալվող ավտոմեքենային վերաբերող ընդհանուր պայմաններ:
Ավտոմեքենաները Վարձայալին կամ վարորդին տրամադրվում են և հետ են վարդարձվում նախապես պայմանավորված ժամին և վայրում/հնարավոր է նաև մեքենայի տրամադրում օդանավակայանում՝ սահմանված հավելավճարի դիմաց/;
Ավտոմեքենաները տրամադրվում են մաքուր,ամբողջավին  լցված  վառելիքով և այդպես պետք է վերադարձվեն՝ հակառակ դեպքում գանձվում է հավելավճար:
Ավտոմեքենաները ապահովագրված են ԱՊՊԱ և որոշ ավտոմեքենաներ ԿԱՍԿՈ ապահովագրությամբ, որոնց պայմաներրին Վարձակալը ր Վարորդը պարտավոր են ծանոթանալ մինչև ամրագրումը և հետևեն պայմաններին:
Անհրաժեշտության դեպքում և նախապես պատվիրման և հավելավճարի դիմաց տրամադրվում են մանկական նստատեղեր:
Ավտոմեքենաների նախապես ամրագրման պայմաններ
Ավտոմեքենաները հնարավոր է նախապես ամրագրել՝ վճարել տվյալ ավտոմեքենայի համար որոշված կանխավճարը:
Կանխավճարը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ ամրագրման չեղարկումը տեղի է ունենում ամրագրումից հետո մինչև տասնհինգ րոպե ընկած ժամանակահատվածում:
Ավտոմեքենայի ամրագրումից հետո մեքենայի փոփոխություն թույլատրվում է, սակայն ավելի մատչելի ավտոմեքենան ամրագրման դեպքում արդեն իսկ վճարված կանխավճարի տարբերությունը չի վերադարձվում:
Ամրագրումը կարող է հանվել վարձույթն սկսելուց առաջ: Ամրագրման հանելու դեպքում վարձույթից առաջ կատարված վճարումը կվերադարձվի, սակայն կպահվի ամրագրման հանելու վճարը,որը կազմում է վարձույթի վճարը (ներառյալ բոլոր հավելյալ և այլ վճարները) առավելագույնը 1 օրվա դիմաց: Ամրագրման հանումը կարող է կատարվել օնլայն և պետք է ուղարկվի [email protected] Էլ. Փոստին:

Ավտոմեքենայի ամրագրման և վճարման համար ընդունելի տարբերակներ:
Ընդունվում են կանխիկ վճարումներ
Ընդունվում են ARCA (Armenian Card), Eurocard/Mastercard, Maestro, American Express և Visa վճարային քարտերը:
Վարձույթի վճարը (ինչպես նաև բոլոր այլ համաձայնեցված վճարները. պատասխանատվությունից ազատումը, առաքման վճարները, օդանավակայանի վճարը և այլն) և Ավելացված Արժեքի Հարկը պետք է վճարվի ամբողջությամբ վարձույթի ամբողջ ժամանակահատվածի համար: Եթե մեքենան վարձակալվում է ուշ, կամ վերադարձվում է շուտ, գումարի վերադարձ տեղի չի ունենում:
Ավտոմեքենայի արժեքը պախված է ավտոմեքենայի կոնկերտ տեսակից և վարձակալման օրերի քանակից/շատ օրերի դեպքում գործում է ճկուն զեղչային համակարգ/:
Ավտոմեքենայի շահագործման տարածքային սահմանափակումներ:
Ավտոմեքենան պետք է շահագործվի Հայաստանի տարածքում: Հայաստանի տարածքից դուրս շահագործումը պետք է նախօրոք համաձայնեցվի:
Սահմանի անցումով վարձույթը թույլատրվում է միայն հետևյալ երկրներում. Վրաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի դեպքում վճարվում է հավելավճար՝ Պայմանագրում սահմանված կարգով:

Հավելյալ Պաագաներ
Պարագաներ ՀՀ դրամ/օրը Առավ. ՀՀ դրամ/վարձ.
Մանկական նստաան (0-9 կգ) 5.000 20.000
(9-36 կգ, 9-18 կգ) 5.000 20.000
(15-36 կգ) 5.000 20.000
Նավիգացիոն համակարգ
MiFi Շարժական ինտերնետ
Սառնարան
Դահուկների կախիչ 5.000
1.500
2.000
5.000 25.000
15.000
12.000
25.000

Պարագաներն ամրագրվում են առանց պարտավորության և տրվում են առկայության դեպքում,
Բոլոր մեքենաներն ունեն ձմեռային անվադողեր Դեկտեմբերի 1-ից մինչև Ապրիլի 1-ը,
Գործում է 5,000 ՀՀ դրամ հավելյալ վարորդի վճար մեկ վարձակալության համար:

Այլ վճարներ և հարկեր
Բանալին կորցնելու դեպքում գործում է 100,000 ՀՀ դրամ տուգանք,
Պետհամարանիշը կորցնելու դեպքում գործում է 25,000 ՀՀ դրամ տուգանք,
Մեքենայի տեխնիկական անձնագիրը կորցնելու դեպքում գործում է 25,000 ՀՀ դրամ տուգանք:

Օգնության կարիք ունե՞ք

Հարցերի դեպքում կարող եք դիմել «Best Car Rent»- ի գրասենյակ կամ առցանց ուղղել Ձեր հարցը մեր աշխատակիցներին։ Մեր հմուտ աշխատակազմը սիրով կօգնի Ձեզ։

Կապնվել